ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են ականազերծման աշխատանքները տեղանքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից Մարտունիի շրջանում մաքրվել է 2 հա տարածք և ստուգվել է 2 շենք:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 231.5 հա տարածք, 668.3 կմ ճանապարհ, 1920 շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 781 պայթյունավտանգ առարկա: