ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Այսօր տեղի ունեցավ երգիչ Անդրեի հանդիպումը արցախցիների հետ: Ինչպես հայտնում է Pastinfo-ն, Ստեփանակերտի հրապարակում հանդիպման եկած արցախցիները խնդրեցին երգչին կատարել Արցախի հիմնը:
«Հիմնը՞ ... Չէ, օրհներգը դուք էլ պիտի երգեք, միասին պետք է երգենք: Օրհներգի կատարումից հետո կիջնենք ր մեր հարգանքի տուրքն ու մոմավառությունը կատարենք մեր տղերքի հուշարձանին:
Դե, եկեք միասին մեր Արցախի, մեր Հանրապետության օրհներգը: Այն դեռ կա դեռ կա, և մենք էլ կանք: Եվ մեր հանրապետությունն էլ դեռ կա:
Եկեք չմոռանանք, որ այս օրհներգը գրվել է 90-ականներին: Այն ժամանակ ևս շատ դժվար օրեր էինք ապրում, բայց....
Եկեք միասին երգենք, ես միայնակ չեմ կարող»,- ասել է Անդրեն:
--00--ԱԹ