ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Օգոստոսի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Թումանյան և Գորկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիր քաղաքի բնակիչ 73-ամյա Խաչիկ Մխիթարյանին, գրում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գիրգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ըստ աղբյուրի՝ վարորդ Հ․ Գևորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
--00—ԼՄ