ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 5, 24News
Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 29-ամյա Գևորգ Ս.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրին կայանված՝ Գյումրիի բնակիչ, 34-ամյա Ռուբեն Ս.-ի կողմից շահագործվող ԳԱԶ-5204 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Գևորգ Ս.-ն դեմքի մասում բազմաթիվ սալջարդ վերքերով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարրման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Գևորգ Ս.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ինժեներ։
--0--ԱՀ