ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Հայաստանի ծանրամարտի մինչև 23 տարեկան և ազգային հավաքականները ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Աբովյանում: Ծանրորդները նախապատրաստվում են առաջիկա խոշոր ստուգատեսներին:
Ազգային հավաքականը հոկտեմբերին կմասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ մինչև 23 տարեկանները, Ծաղկաձորում պարապող մինչև 20 տարեկանների թիմի հետ, կմասնակցեն սեպտեմբերին Ֆինլանդիայում զուգահեռաբար անցկացվող Եվրոպայի միջին և ավագ տարիքի երիտասարդական առաջնություններին:
--00--ԱՀ