ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) Ալիխանյան փողոցից երկու անձ բերվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Այս մասին 24news-ին հայտնում են Ոստիկանությունից:
Նշենք, որ իբրև «Ֆիզգոռոդոկ» հայտնի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ են: Բնակիչների պնդմամբ՝ այդ գործընթացը հակաօրինական է։ Բնակիչների ու ոստիկանների միջև այսօր քաշքշուկ էր տեղի ունեցել։
--00--ԱԹ