ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Խորհրդարանի սրված վիճակը նաև լավ կողմեր ունի, ԱԺ֊ի դիտողականությունը մեծացել է։ Մարդիկ նիստերին ավելի շատ են սպասում, քան ֆուտբոլի խաղերին, սպասում են, որ թեժ կլինի, և նույնիսկ բանը կհասնի բռունցքներին: Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը խոսեց նաև թանկացումների և ներդրումների մասին։ Նա նշեց, որ ամբողջ աշխարհում են թանկացումներ արձանագրվել, և դրա համար այդքան էլ արդար չէ կառավարությանը մեղադրելը։
Ներդրումների և Էկոնոմիկայի նախարար Վահագն Քերոբյանի աղմկահարույց հայտարարությունների մասով պատգամավորը նշեց, թե գուցե ինքը ավելի զուսպ է ձևակերպումների մեջ, իսկ Էկոնոմիկայի նախարարը ավելի ազատ է, բայց իրենց գործողությունները համաձայնեցված են։
Ըստ Թունյանի՝ անվտանգային խնդիրներն անորոշ վիճակ են ստեղծում, դա կարող է հետ պահել ներդրողներին, բայց այս պահի դրությամբ այդ ռիսկերն էապես նվազեցվել են։
Մանրամասները՝ տեսանյությում։
--00—ԼՄ