ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Եթե Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ իր նկարները փակցնում են պատին, ուրեմն ավտորիտար է դարձել։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։
Ռեժիսորը խոսեց նաև հայ-ռուսական փոխհարաբերությունների, ինչպես նաև աշխարհի նկատմամբ հայաստանցու հայացքի, ըստ նրա՝ Ռուսաստանը երբեք չի խոստացել, որ մեր փոխարեն պատերազմելու է, ինչից ենք վերցրե՞լ, թե նրանք և ընդհանրապես ամբողջ աշխարհը մեզ պարտք են:
Բաբայանը նաև ավելացրեց, թե մեզ թվում է, թե մենք դաշնակցի և հակառակորդի շահերը ավելի լավ գիտենք, քան իրենք, նույնիսկ որոշ գործիչներ պարբերաբար փորձում են Ռուսաստանին բացատրել իր շահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ