ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարվել իր աթոռից առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ 84-ամյա Ֆրանցիկոսը հուլիսին ընդհանուր անզգայացմամբ աղիների վիրահատություն էր տարել, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Աղբյուրը հայտնում է, որ վերջին շրջանում վատիկանյան շրջանակներում հաճախ է խոսվում կոնկլավի մասին․ դա կարդինալների հավաք է, որը հրավիրվում է Հռոմի պապի մահվանից 10 օր անց նոր պապ ընտրելու համար։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս պապը 2014-ի հարցազրույցներից մեկի ժամանակ չէր բացառել, որ կարող է հրաժարվել աթոռից, ինչպես իր նախորդը: Վերջինս Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորում է 9 տարի:
--00—ԼՄ