Հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշապատ է բացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

նկար

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 21-ին բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ՝ գնդապետ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ։

նկար

Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ  կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ  և  խաչքարի օծման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, արցախյան ազատամարտի նվիրյալներ և այլ հյուրեր:

նկար

--00—ԼՄ