ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե իբրև Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս֊ադրբեջանական անցակետ։
«Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնել է գնդապետ Արման Մարալչյանը։
--00--ԱԹ