ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Հարցազրույցի հիմնական թեմաներն են Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները, ինչի համատեքստում քննարկվել են խաղաղության և պատերազմի, ապաշրջափակման և շրջափակման հիմնախնդիրները։
«Բաքուն հիմա թուրքական մոդելի 18 000-ոց բանակ է ստեղծում։ Ադրբեջանը գիտի, որ ԼՂ խնդիրը լուծված չէ, քանի որ իրենք չեն հասել իրենց նպատակին»,-նշել է Իսկանդարյանը։
Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանը հիմա շատ թույլ է, նրա դիրքերը էապես թուլացած են, իսկ սուբյեկտայնությունը նվազել է, այդ պատճառով Երևանը չի կարողանում դիմադրել ճնշումներին և ստիպված է ընդառաջ գնալ երկու թյուրքական պետությունների պարտադրանքներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ