ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Եկել է տարածաշրջանային տերությունների ժամանակը: Այսօր տեսնում ենք մրցակցություն տարածաշրջանային խոշոր խաղացողների` ի դեմս ՌԴ-ի և Թուրքիայի, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ և դրանց մեջ ՀՀ-ն՝ իր խնդիրներով, փոքրիկ մաս է կազմում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, այս գործելոճով և անընդհատ զիջումների գնալով ՀՀ-ի համար լավ չի լինելու։ «Քանի դեռ քո սահմանները հատողին հովիվն է դիմավորում, քո հետ վարվելու են համապատասխան ձևով, այսինքն «հովվի» մակարդակով, իսկ եթե ուզում ենք մեզ հետ հաշվի նստեն, վերականգնվել է պետք, պետություն կառուցել է պետք»,-նշել է քաղաքագետը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող մի շարք այլ կարևոր հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում: