ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես տեսնում ենք, ճնշում է գործադրում Հայաստանի վրա ընտրությունների նախաշեմին։ Այսպես նա մի քանի խնդիր է լուծում․ փորձում է ոչնչացնել ՀՀ սուբյեկտայնությունը, որպեսզի մեր երկիրը դադարի գործոն լինելուց։ Ալիևը փորձում է նաև սեփական օրակարգը թելադրել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Նկատեք՝ ոչ ոք, այդ թվում այս պահին մենք, չի խոսում հայ ռազմագերիներից կամ Արցախի հարցից: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, եթե Ալիևը վախենար, որ ՀՀ-ում ընտրություններից հետո իշխափոխություն կլինի և դա ցանկալի սցենար չլիներ իր համար, ապա ոչինչ չէր ձեռնարկի, կթողներ իրադարձությունները զարգանային իրենց հունով:
«Հայր Ալիևն, օրինակ, այսպես չէր վարվի, նա կբավարարվեր հաղթանակով, իսկ կրտսեր Ալիևը ցույց տալու բան ունի, ոչ միայն ներքին լսարանին, այլ նաև արտաքին, այդ թվում ռուսներին, թուրքերին»,-ասել է քաղաքագետը:
Խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումներից՝ քաղաքագետը նշել է, որ գտնվում ենք լարված միջավայրում և հնարավոր հետընտրական զարգացումները մտահոգիչ են:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: