ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ վերջին շրջանում Արցախում կրակոցների ինտենսիվությունն ընդդեմ ռուս խաղաղապահների ներկայության է։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հատվածում օդ է կրակել, հայկական կողմը ևս ի պատասխան օդ է կրակել։
Պատգամավորն ընդգծել է, որ նպատակը ոչ միայն ռուս խաղաղապահներին վարկաբեկելն է, այլևս արցախցիներին խուճապի մեջ պահելը։
«Ադրբեջանն ամեն բան անում է, որ ցույց տա՝ ինքն է Արցախի տերը, ինչպես ուզեն՝ լինելու է»,-ասել է Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ