ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
«Այսօր խոսել եմ Կարմի Շուկայի բնակիչների հետ, իրենք հաստատեցին, որ Կարմիր Շուկայում կրակոցներ են հնչել, սակայն գյուղի ուղղությամբ չեն եղել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Բնակիչների խոսքով՝ կրակոցները չեն եղել թիրախավորված, տևել է մոտ մեկ ժամ: Երբ Շուշիից կրակում են Շոշիի, Մխիթարաշենի դիրքերի ուղղությամբ, Ստեփանակերտում լսվում է, տպավորություն է, որ կրակոցները մեր տանն են: Կարելի է փաստել, որ ամեն օր մենք կրակոցներ ենք լսում։ Նախկինում սահմանը բնակավայրերից շատ հեռու էր, իսկ այժմ սահմանը կպած է մեզ, մի քանի մետրի վրա բնակավայրեր կան ու բնականաբար ցանկացած շարժ նկատելի է»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ