ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Բոլոր ճանապարհները պետք է լինեն և վերջնականապես գործեն, դա մեր ցանկությունն ու նպատական է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց փոխվարչաետ Մհեր Գրիգորյանը։
«Եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք, կբալանսավորվի իրավիճակը»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով եռակողմ հանձնաժողովին՝ Գրիգորյանն ասաց, որ վերջին հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ, ավելի տեսանելի են երկաթգի մասով լուծումները։
Հարցին, թե ինչպես կմեկնեբանի Զախարովայի՝ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը, Գրիգորյանն ասաց․
«Ես կարծում եմ՝ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել»։
--00—ՄՀ