Քիչ առաջ հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

գեղամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։

Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգեւավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։

--00—ԼՄ