ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Աղասի Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 83-ամյա Վաչիկ Շահբազյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Վ. Շահբազյանի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Ք. Շ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Ս. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վարորդերին ու վիրավորներին մինչ շտապօգնության ժամանումը, օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սարգսյանը ծառայում է Ոստիկանության զորքերում:
--00—ՄՀ