ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր ժողովրդի ամենանվիրական՝ Անկախության տոնի առթիվ: 30 տարի առաջ իր ճակատագիրը տնօրինելու վճռականություն ցուցաբերած մեր ժողովուրդը կայացրեց անկախ պետականություն կերտելու իր որոշումը:
Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք հաղթահարել արտաքին և ներքին ամենատարբեր մարտահրավերներ ու դժվարություններ:
Իհարկե, ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլև ձախողումներ, սակայն վստահ ենք, որ մեր անկախությունն այլընտրանք չունի:
44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ անկախության տարիներին դաստիարակվել է մեր երկրի ապագային հավատացող, հայրենասեր երիտասարդություն և հենց նրանց ենք պարտավոր անսասան պահելու ամենակարևորը՝ մեր պետականությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրը սրբազան խորհուրդ ունի, և մենք պարտավոր ենք այն իր ողջ պատասխանատվությամբ փոխանցել սերունդներին և չընկրկել ոչ մի դժվարության առաջ:
Շնորհավո՛ր Անկախության տոնը»:
--00—ՄՀ