ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ աղոթել են Սուրբ Հոգու համար, երբ հանդիպել են Հռոմում՝ ձեռնարկելու իրենց եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եպիսկոպոսները Լիբանանում հանդիպել են երկու շաբաթվա ընթացքում՝ սկսած հունիսի 22-ից, սակայն ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 2/3-ը։
Այդքան ձայն անհրաժեշտ է Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանին փոխարինելու համար, ով մայիսի 25-ին մահացել է Բեյրութում: Եկեղեցական օրենսդրության համաձայն՝ անհաջող ընտրություններից հետո եպիսկոպոսները դիմել են Ֆրանցիսկոս պապին։ Վերջինս խնդրել է նրանց հավաքվել Հռոմում և կրկին սկսել ընտրական գործընթացը սեպտեմբերի 22-ից հետո՝ աղոթքից և մտորումներից 2 օր անց։
Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը ծնվել է 1934 թվականին, Հալեպում։
2015 թվականի հունիսի 25-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի մահվան պատճառով, ըստ Արևելյան Եկեղեցիների կանոնակարգի, նշանակվել է որպես Հայ Կաթողիկե Եկեղեցու կառավարիչ՝ մինչև նոր պատրիարքի ընտրությունը։ 2015 թվականի հուլիսի 25-ին Հայ Կաթողիկե Պատրիարքական Եկեղեցու Սինհոդոսական Հայրերը նրան նշանակել են Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան անվամբ։
--00--ԿԿ