ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ԻԻՀ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը հայտնելու իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Հուսով եմ՝ համատեղ ջանքերի լույսի ներքո տարբեր ոլորտներում, հատկապես՝ միջխորհրդարանական ոլորտում համագործակցության ամրապնդման ականատեսը լինել:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը եւ ԱԺ հարգարժան պատգամավորներին քաջառողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ հարեւան եւ բարեկամ ժողովրդին ու Կառավարությանը՝ բարգավաճում»,- նշված է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում:
--00--ԱԹ