ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
«Ազգային պաշտպանություն» ռուսական ամսագրին տված հարցազրույցում Ալիևը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ անձնական բարեկամական շփումները «թույլ տվեցին Մոսկվային և Բաքվին համաձայնության գալ և ընդունել եռակողմ հայտարարություն, ինչը նշանակում էր Հայաստանի կապիտուլյացիան ղարաբաղյան պատերազմում»:
«Ես առաջարկություններ ունեի: Արդեն հայտնի է, որ այդ առաջարկներին աջակցել է նաև ռուսական կողմը, սակայն հայկական կողմը հրաժարվել է և, կարծում եմ, կատարել է ողբերգական, ճակատագրական սխալ: Եթե նրանք ընդունեին այն ժամանակ իմ առաջարկած ծրագիրը, որին աջակցում էր Ռուսաստանը, ապա պարտությունն իրենց համար այդքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ, ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմից, կենդանի կմնային», - ասել է նա:
Ալիևը նշել է, որ Պուտինը խնդրել է իրեն չպնդել, որպեսզի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ներկայությամբ:
«Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ մարդ է, շատ հարգալից է վերաբերվում բոլորին: Ես ասացի, որ չեմ պնդելու, ինձ պետք չեն որևէ լրացուցիչ պահեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ, քանի որ այս նվաստացումը ոչ թե անձի, այլ երկրի է, և դա մենք չենք կարող մեզ թույլ տալ», - հավելել է Ալիևը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։