ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երկրում համաճարակային իրավիճակով պայմանավորված, չի կարողանա մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-րդ տարեդարձի զորահանդեսին: Ադրբեջանը կներկայացնեն ՊՆ-ի գլխավորած պատվիրակությունն ու հանրապետության բանակի 75 զինծառայող:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը հետաձգել էր համավարակի պատճառով:
Զորահանդեսին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
--00—ԼՄ