Այս տարվա վերջին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Այս տարվա վերջին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: Այս մսին այսօր «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, «Հանրապետական» կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին: Մենք մշտապես  ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերչական ներուժը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու: Նույն առաքելությունն ունենք այսօր և պարտավոր ենք լինելու ավելի ուժեղ, արդիական և կազմակերպված», - ասաց նա։

Սարգսյանը թվարկեց ՀՀԿ-ի համար առաջնահերթություն համարվող 6 ուղղությունները: Դրանք են՝ 

Կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմի զարգացում և ամրապնդում

Տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում

Կուսակցության անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում

Կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում

Կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,

Ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում։

--00--ԱԹ