ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուսուցչի օրն այսօր նշում են աշխարհում շուրջ 71 միլիոն ուսուցիչներ։ 2021-ի ամռանը հրապարակված գլոբալ զեկույցի համաձայն՝ բոլոր երեխաների կրթության իրավունքն ապահովելու համար ամբողջ աշխարհում ևս 69 միլիոն ուսուցչի կարիք կա։
Համաձայն Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը (46%) 50 տարեկանից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։
Ուսուցչի աշխատանքը պետք է լինի ամենահեղինակավոր ու գնահատված աշխատանքներից մեկը»։
--00--ԱՀ