ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խորհրդարան է ուղարկվել 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այն վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին:
Հիշյալ միջնորդությունով պահանջ է ներկայացվել դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը:
--00--ԱԹ