ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դաշինք է կազմել ազգայնականների ու ծայրահեղականների հետ, կարողացավ հաղթել մայիսի 14-ի ընտրություններում և կունենա խորհրդարանական մեծամասնություն։
Սա նշանակում է, որ Թուրքիան առաջիկայում ավելի ազգայնական կդառնա, իսկ ազգայնական Թուրքիան ավելի մեծ դժվարությամբ է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
--00—ԶՀ