ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Դատարանն այսօր մերժեց կաշառք պահանջելու համար մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու և 5 միլիոն գրավով փոխարինելու մասին:
Հիշցնենք, որ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
--00--ԱԹ