ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24 News
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես և կանխատեսել ենք, իրանա-ադրբեջանական լարվածությունը գնում է դեպի թուլացում։
Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարները ունեցել են հեռախոսային զրույց, որի ընթացքում ընդգծել են, որ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։
Հարթվե՞լ են արդյոք իրենց միջեւ խնդիրները։
Ո’չ…
Քանզի ոչ Իսրայելը դուրս եկավ Ադրբեջանից, ոչ էլ հստակ Սյունիքի ճանապարհի խնդիրը հանգուցալուծվեցին։
Սակայն իրանցիների ռազմական և դիվանագիտական ճնշումը ակնհայտ ցույց տվեց բոլոր տարածաշրջանային խաղացողներին, որ իրանցիները ունեն կամք և հնարավորություններ բոլոր միջոցներով պաշտպանել իրենց շահերը և սա հանդիսանում է գլխավոր արդյուքը իրանցիների համար։
Այնպես որ ոչ մի բան առայժմ ավարտված չէ, ավելի շուտ անցել է՝ քրոնիկ դիմակայութան փուլ»։
--00—ՄՀ