ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Իսպանիայի հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ծննդյան օրվա առթիվ:
Հիշեցնենք՝ երեկ Կապառոսը դարձավ 66 տարեկան:
Ռամոսը լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում:
Մինչև «Ռեալ» տեղափոխվելը, Ռամոսը Կապառոսի գլխավորությամբ խաղացել է «Սևիլիայում»։ 2003/04 մրցաշրջանում «Դեպորտիվոյի» դեմ գավաթային խաղում Կապառոսը դաշտ է դուրս բերել Ռամոսին, ով այդ ժամանակ 18 տարեկան էր:
Համարվում է, որ Ռամոսին, ով համաշխարհային ֆուտբոլի դեմքերից մեկն է, բացահայտել է հենց Խոակին Կապառոսը:
--0--ԿԿ