ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24 News
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հռոմում մտադիր է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում քննարկել Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։
«Ակնհայտ է, որ մենք ուշադիր հետևում ենք Իրանի միջուկային ծրագրի իրականացման ընթացքին: Մենք անհանգստացած ենք նրանց քայլերից: Մեր առաջնահերթությունն է վերադառնալ բանակցությունների սեղանին և այն գործարքին, որը սահմանափակում է իրանական միջուկային ծրագիրը»,- Սպիտակ տանը հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:
Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահը հանդիպելու է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
--00—ՄՀ