ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները ՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, շուտով կվերսկսվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները առաջիկա օրերին: Իրանի համար կարևորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական օգուտներն ամբողջությամբ ստանալն է»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ ինքը երկար, բայց դրական հանդիպում է ունեցել Եվրամիության ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ:
--00--ԱՀ