ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24 News
Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։
Ոստիկանության ծառայողները բացի դիմակներ բաժանելուց,շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։ Այն անձինք, որոնք չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, նրանց նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։
--00—ՄՀ