Մեծ քսանյակի երկրները որոշել են պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

պատվաստում

Մեծ քսանյակի (G20) երկրները որոշել են կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

G20-ի երկրների ֆինանսների և առողջապահության նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպման մասնակիցները հայտարարել են իրենց պատրաստակամությունը՝ ավելացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումը զարգացող երկրներ՝ մինչև այս տարվա վերջ հասնելու համար պատվաստման 40 , իսկ հաջորդ տարվա կեսերին՝ 70 տոկոսի:

Մեծ քսանյակը ներառում  Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կոերան, Ճապոնիան, նաև Եվրամիությունը:

--00--ԱՀ