ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«10 երեխաներից 4-ը քնում են փոքրիկ տան պաղ հատակին։
Մի շատ փոքրիկ և հին տան մեջ է բնակվում 10 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքը։ Երեխաներից 4-ը հատակին են քնում։ Մահճակալներ չունեն մայրը խնդրեց նաև մի պահարան։ Իմ մի լավ ընկերը այսօր երկու մահճակալ կտրամադրի, բայց ոչ պակաս խնդիր է թե որտեղ են տեղավորելու դրանք։
Մի խոսքով այսպես էլ ապրել և ապրում են բազմազավակ ընտանիքները»։
--00--ԱԹ