ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Արդարադատության նախարարը կարծես սպառնում է դատական համակարգին, անցնում է լիազորությունները: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը։
Նրա համոզմամբ, վեթինգը արհեստական եզրույթ է մեր միջավայրում և դրա ներմուծման փոխարեն մենք բազմաթիվ կենսունակ մեխանիզմներ ունենք դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար։
Արսենյանի կարծիքով, դա կարելի է անել՝ գործող Սահմանադրության բացը լրացնելով։ Արսենյանը նաև վրդովմունք հայտնեց նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, որ եթե նա կոռումպացված դատավորների թիվ է հրապարակում, ապա թող ասի նաև նրանց անունները։
Մանրամասները՝ տեսանյութում։