ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24 News
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով վերականգնվել է Հ-46-Խոտ գյուղի մոտ 2կմ ճանապարհահատվածը, տեղեկանում ենք ՀԲ-ի ֆեյսբուքյան էջից։
Ճանապարհահատվածն սկսվում է Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շինուհայր բնակավայրի սկզբնամասից, անցնում Խոտի կենտրոնական փողոցով և հասնում մինչև դպրոցի մուտքը:
Բարեկարգվել է նաև դպրոցի հարակից տարածքը։
--00—ՄՀ