ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Utair ավիաընկերությունը Սոչի-Երևան չվերթներ կիրականացնի, հաղորդում է փոխադրողի մամուլի ծառայությունը:
«Նոյեմբերին երկու նոր չվերթ ենք բացում դեպի Երևան Սոչիից և Տյումենից և կշարունակենք թռիչքներ իրականացնել Մոսկվայից Հայաստանի մայրաքաղաք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ Սոչիից չվերթերը կիրականացվեն նոյեմբերի 17-ից՝ չորեքշաբթի, Տյումենից՝ նոյեմբերի 20-ից՝ շաբաթ օրերին:
Ավելի վաղ նույն ընկերությունը հայտարարել էր Տյումեն-Երևան-Տյումեն ուղիղ չվերթի բացման մասին։
--00--ԱԹ