ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
«SportBox»-ը գրում է, որ Ռուսական «Սոչիի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Սոչի»:
«Մխիթարյանի հետ զրուցել եմ 2 շաբաթ առաջ: Քննարկեցինք նրա հնարավոր տեղափոխությունը «Զենիթ»: Հենրիխն ասաց, որ այդ մասին կարդացել է միայն մամուլում: Առաջարկեցի նրան տեղափոխվել «Սոչի», նա պատասխանեց, որ բավականին հզոր կազմ ունենք, և չի կարծում, որ իր ներկայությունն անհրաժեշտ է ակումբին:
Այնուամենայնիվ, վստահ եմ՝ եթե «Սոչին» շարունակի առաջընթաց գրանցել, Մխիթարյանին կհետաքրքրի այստեղ խաղալու տարբերակը»,- ասել է Ալեքսանդր Կարապետյանը: