ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակում տեղի է ունենալու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցի շրջանակում նախարարը կունենա երկկողմ հանդիպումներ: Նախարար Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը:
--00—ԼՄ