ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գործ ունի քննիչ հանձնաժողովի հետ, որ մի հատ էլ որոշի՝ ի՞նչ խնդիրների անդրադառնան, ինչին՝ չանդրադառնան։ Նա պատասխանող կողմ է, թող դրա մասին մտածի»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում արտախորհրդարանական ուժեր ներգրավվելու՝ Փաշինյանի հայտարարությանը:
«Քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի 44-օրյա պատերազմի հանգամանքները, ոչ թե 1994 թվականների գործընթացները, դա ընդամենը ծածկադմփոց է լինելու: Ես և հանձնաժողովի մյուս անդամները պետք է որոշենք՝ ով պետք է հանձնաժողովում ներկա լինի: Հանձնաժողովում այդ հարցի վերաբերյալ քննարկում չի եղել, նաև Սահմանադրությունն է արգելում այլ անձանց ներկայությունը, իսկ եթե որպես փորձագետ են ներգրավվում, էլի մենք պետք է որոշենք: Երկիրը ծանր վիճակում է այս անլրջության ու ցինիզմի պատճառով:
Ինչ-որ մեկը իրեն հռչակել է միապետ, ասում է՝ ես եմ որոշում՝ քննիչ հանձնաժողովում ով է լինելու, ես դա թույլ չեմ տա:
Սամվել Բաբայանը պետք է պատասխանող կողմ լինի, ո՞նց է հանձնաժողով քննելու, ձե՞ռք են առնում: Քիչ է մնում ասեն՝ քննիչ հանձնաժողով պետք է ներգրավված լինեն ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները»,- ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։