ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Կատավարության՝ նոյեմբերի 11-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ դեռ օգոստոսին Ադրբեջանը ԻԻՀ-ի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում Գորիս–Կապան ավտոճանապարհ՝ իր տարածքով անցող Էյվազլի–Չայզամի հատվածում։
«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի 11-ի կեսգիշերից նրանք ատրաստվում են մաքսային-անձնագրային վերահսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ նախորդ շաբաթ ինքն արդեն գնացել է այդ ճանապարհով։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էվազիի մասին է, և որ Բաքուն Գորիս-Կապանի Էյվազլիի հատվածով անցնելու համար պահանջում էր միջանցք։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ