ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունից վերադարձել են բրոնզե մեդալակիր հայ ըմբիշները:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ մրցանակակիրներն են՝
Հունահռոմեական ոճի ըմբիշամարտում Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել 72 կգ քաշային կարգում
Ազատոճային ըմբիշ Արման Ավագյանը բրոնզե մեդալ է նվաճել 79 կգ քաշային կարգում
Աշտարակցի Շանթ Խաչատրյանը և փարպեցի Արման Ավագյանն իրենց մարզական առաջին քայլերը կատարել են Արագածոտնի Աշտարակի մարզային մանկապատանեկան մարզադպրոցում:
--00--ԿԿ