ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Չալյանը մրցեց և պարտվեց Ադրբեջանից Սանան Սուլեյմանովի հետ: Փետրվարի 11-ին հայ ըմբիշը կպքարի բրոնզե մեդալի համար:
Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: