ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Ավարտին են մոտենում Աշոցք համայնքի Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում և 62 մլն 182 հազար դրամ գումարի շրջանակներում ասֆալատապատվել է շուրջ 4000 քառակուսի մետր ճանապարհ։
Գումարի 45 տոկոսը հատկացնելու է պետությունը, 55-ը՝ համայնքը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լենճանշին» ՍՊԸ-ն։
--00--ԱՀ