ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24 News
Մոսկվայի Վագանկովսկու գերեզմանատանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան տարելիցին բացվել է նրա հուշարձանը:
Հուշարձանի հեղինակներն են Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր նկարիչներ Վահե եւ Միքայել Սողոյանները:
Հուշարձանն իրենից ներկայացնում է Ջիգարխանյանին, որը նստել է գրանիտե պատվանդանի վրա: Արձանի նախատիպն էր Ջիգարխանյանի դերը Մայակովսկու անվան թատրոնում «Սոկրատեսի հետ զրույցներ» ներկայացման մեջ:
Արարողության համար հավաքվել էին Արմեն Ջիգարխանյանի հարազատները, բարեկամները, ընկերները, գործընկերներն ու ուսանողները:
--00--ԱՀ