ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ են անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց:
--00--ԱՀ