ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Հնարավոր է՝ ողջերը չտեսնեն Ավետյաց երկիրը, հանուն մի կտոր հացի վաճառել ենք մեր անդրանիկությունը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Սրբազանի համոզմամբ, աղմուկի և հայհոյանքի մեջ եկեղեցու ձայնը լսելի չէ, մարդիկ կորցրել են լսելու կարողությունը՝ մնալով հպարտության և ամբարտավանության մեղքերի մեջ:
Բագրատ սրբազանը խոսեց նաև պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների մասին։ Նրա կարծիքով, եկեղեցին որևէ մեկի հետ կոնֆլիկտ չունի, ընդհակառակը՝ եկեղեցու հետ կոնֆլիկտ ունեն՝ ձգտելով հարվածել պատմական այդ ինստիտուտին:
«Ապիկար կառավարիչների ձախողումների մասին խոսելու փոխարեն փորձում են եկեղեցուն քավության նոխազ դարձնել»,-նշեց Տավուշի թեմի առաջնորդը:
Սրբազանը նաև ավելացրեց, որ մենք մեղքը մերժած ազգ ենք դարձել, իսկ այս ինքնաարդարացումը հանգեցրեց անկման:
Մանրամասները՝ տեսանյութում։