ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
«Այս տարի ամանորին Հանրապետության հրապարակում հավանաբար տոնածառ կտեղադրվի»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքում ամանորյա ձևավորում կլինի, թե ոչ, հստակ չեմ կարող ասել, առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,- ավելացրեց Կարապետյանը:
Նշենք, որ 44-օրյա պատերազմի պատճառով անցյալ տարի ամանորին Հանրապետության հրապարակում տոնածառ չտեղադրվեց և քաղաքը չձևավորվեց:
Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշում կայացվեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի պահեստային ֆոնդից 100 մլն գումարը, որը պետք է ծախսվեր տոնական միջոցառումների համար տրամադրել Ստեփանակերտին:
--00--ԿԿ